Հինգշաբթի, Սեպտեմբերի 9, 2010





Մեր մասին

Մեր առաքելությունն է
Օգնության ձեռք մեկնել հասարակության ամենակարիքավոր անդամներին՝ միայնակ անապահով տարեցներին, փախստականներին, հաշմանդամներին եւ բոլոր նրանց, ովքեր խիստ կարիք ունեն կենսական աջակցության:

Մեր նպատակն է
Համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների միջոցով նպաստել խոցելի խմբերի կենսական հիմնախնդիրների լուծմանը, խթանել նրանց ինքնուրույն ապրելակերպը եւ ինտեգրել նրանց հասարակության մեջ որպես լիարժեք անդամներ:

Մեր տեսլականն է
Հասարակություն բոլոր խավերի եւ բոլոր տարիքների համար:
Մենք ձգտում ենք մեր ներդրումն ունենալ այնպիսի հասարակության կառուցման մեջ, որտեղ յուրաքանչյուր անհատ, անկախ տարիքից ու սոցիալական կարգավիճակից, կզգա իրեն ապահով ու պաշտպանված եւ ի վիճակի կլինի ապրել արժանապատիվ, անկախ կյանքով:

Ենթակառույցները
Իր նպատակներն իրագործելու համար կազմակերպությունը հիմնել եւ գործարկում է շուրջ հինգ տասնյակի հասնող վերանորոգված եւ սարքավորումներով հագեցած, ավելի քան 500 արհեստավարժ աշխատակիցներով համալրված հետեւյալ ենթակառույցները.
• 35 ցերեկային կենտրոն/ բարեգործական ճաշարան
• 3 հոգեկան առողջության վերականգնողական կենտրոն
• 12 մասնագիտական ուսուցման/ վերապատրաստման կենտրոն
• 3 շուրջօրյա վերականգնողական խնամքի կենտրոն
• Տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն «Արծվաբույն»
• Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն «Նռնենի»

Մատուցվող ծառայությունները
• Սոցիալ-հոգեբանական աջակցություն
• Տնային խնամք
• Կոմունալ-կենցաղային ծառայություններ
• Բուժսպասարկում
• Սննդի ապահովում

Շահառուները
10,000 անձ, այդ թվում՝
• միայնակ տարեցներ, հաշմանդամներ,
• ժամանակավոր կացարաններում բնակվող կարիքավոր փախստականներ,
• խոցելի այլ խմբեր՝ բազմազավակ ընտանիքներ, գործազուրկներ եւ այլոք:

Աշխարհագրությունը
ՀՀ 8 մարզեր - 22 քաղաքներ
• Երեւան
• Գեղարքունիք – Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ
• Լոռի – Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի
• Շիրակ – Գյումրի, Արթիկ
• Սյունիք – Կապան, Սիսիան, Գորիս
• Տավուշ – Բերդ
• Արարատ – Արտաշատ, Արարատ, Մասիս
• Կոտայք – Հրազդան, Չարենցավան, Աբովյան
 


                                        

Նախագահի ուղերձը

Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ




Այցելուների քանակ
25875


Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook