Հինգշաբթի, Սեպտեմբերի 9, 2010





Ենթակառույցներ - Տարեցների կենտրոն «Արծվաբույն»

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
“ԱՐԾՎԱԲՈՒՅՆ”


Տարեցների շուրջօրյա սպասարկման «Արծվաբույն» կենտրոնը ստեղծվել է 2006 թվականի նոյեմբերին Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում: Կենտրոնը կացարան ու շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող այն միայնակ տարեցներին ու հաշմանդամներին, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են ինքնասպասարկման կարողությունը եւ ունեն խնամքի ու հոգածության կարիք:

Նպատակը
Շուրջօրյա խնամք ապահովել մշտական հոգածության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամներին, նպաստել նրանց կենսական եւ սոցիալ-հոգեբանական պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաեւ խթանել նրանց սոցիալական հարմարումը (ադապտացիա):

Շահառուները
Միայնակ, անօթեւան տարեցներ եւ հաշմանդամներ

Մատուցվող ծառայությունները
• Սոցիալ-հոգեբանական ծառայություններ
• Շուրջօրյա բուժքույրական, ինչպես նաեւ    անհատական խնամք
• Սննդի տրամադրում

Ծառայությունների մատուցումն ավելի լիարժեք եւ ամբողջական դարձնելու համար կենտրոնը համագործակցում է նաեւ համայնքում գործող այլ անհրաժեշտ կառույցների հետ:
“Արծվաբույն” կենտրոնը ներկայումս սպասարկում է 12 տարեցների, սակայն կենտրոնի ակնկալվող ընդլայնումը հնարավորություն կընձեռի միաժամանակ ընդգրկել շուրջ 40 տարեց:

Գործընկերները
«Արծվաբույն» կենտրոնի վերանորոգման եւ կահավորման գործում իր մեծ ներդրումն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
 


                                        

Նախագահի ուղերձը

Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ




Այցելուների քանակ
25879


Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook