Հինգշաբթի, Սեպտեմբերի 9, 2010





Ենթակառույցներ

ԱՀ ԲՀԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԸ

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

ԱՀ ԲՀԿ 35 ցերեկային կենտրոններում մատուցվում են սոցիալ-հոգեբանական, առաջնային բուժօգնության, ուսուցողական, վերականգնողական խնամքի եւ այլ ծառայություններ: Ծառայությունները մատուցվում են ինչպես կենտրոններում, այնպես էլ շահառուների բնակարաններում՝ այդպիսով կենսական օգնությունը հավասարապես մատչելի դարձնելով նաեւ տանը գամված շահառուներին:

Մանրամասն...    

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ
«ՆՌՆԵՆԻ»

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող “Նռնենի” քառահարկ նորակառույցը սոցիալական ծառայությունների մատուցման համալիր կենտրոն է: Կենտրոնը անապահով տարեցներին ու փախստականներին սոցիալ-առողջապահական բազմապիսի ծառայություններ է մատուցում, ինչպես նաեւ հատկացնում է կացարաններ, որտեղ տարեցների հետ միասին բնակվում են սատարող-ընտանիքներ՝ բազմաբնույթ հարցերում նրանց աջակցելու նպատակով:

Մանրամասն...    

ՏԱՐԵՑՆԵՐԻ  ՇՈՒՐՋՕՐՅԱ  ՍՊԱՍԱՐԿՄԱՆ  ԿԵՆՏՐՈՆ
«ԱՐԾՎԱԲՈՒՅՆ»

Տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն «Արծվաբույնը» գործում է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում: Կենտրոնը կացարան ու շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող այն միայնակ տարեցներին ու հաշմանդամներին, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են ինքնասպասարկման կարողությունը եւ ունեն խնամքի ու հոգածության կարիք:

Մանրամասն...    

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

“Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն 1995թ-ից մինչ օրս համագործակցելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ որպես ծրագրերն իրականացնող գործընկեր` բազմաբնույթ համայնքահեն սոցիալ-առողջապահական, կրթաուսուցողական ծառայություններ է մատուցում ՀՀ բռնագաղթված փախստականի/ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր հիմնականում էթնիկ հայեր են:

Մանրամասն...    


                                        

Նախագահի ուղերձը

Մենք եւ մեր շահառուները ( ֆիլմ )...

Առաքելություն Հայաստան համառոտ ակնարկ




Այցելուների քանակ
25875


Follow MissionArmenia on Twitter    MissionArmenia on Facebook